Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շարժական բաղնիք ու 200 հազար դոլար Արցախին՝ Աշոտ Գիզիրյանից ու Աղասի Ալեքյանից

Մայիս 05,2016 14:02

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու նրա մոտ ընկերը՝ Աղասի Ալեքյանը, որը 32 տարի է՝ բնակվում է Նիժնի Նովգորոդում եւ միշտ օգնել է հայրենիքին, այսօր Արցախ տեղափոխեցին «Գազ-66» մակնիշի մեքենա: Ըստ Աշոտ Գիզիրյանի՝ այն կարող է ծառայել որպես շարժական բաղնիք՝ դիրքերում կանգնած մեր զինվորների համար: Մեքենան գնել է Աղասի Ալեքյանը, որը նաեւ 200 հազար դոլար է փոխանցել Արցախին, բացի այդ, 1000-ական դոլարներ հատկացրել բոլոր նահատակված հերոսների ընտանիքներին:

Աղասի Ալեքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախ են գնում, նախ և առաջ հանդիպելու, զրուցելու ու իրենց շնորհակալությունը հայտնելու մեր զինվորներին, օգնելու վիրավորներին, ինչպես նաեւ մի փոքր ուշադրություն են ցուցաբերելու նահատակված հերոսների ընտանիքներին: «Անում ենք, որ մեր հոգին հանգիստ լինի ինչ-որ տեղ ու ինչ-որ ձեւի, ու միշտ անելու ենք: Ամենակարեւորն այն է, որ հայրենիքդ չմոռանաս, ով կարող է օգնել, պարտավոր է օգնել հայրենիքին, փոքրիկ Հայաստանը մենակ չէ, Սփյուռքը իր հետ է»,- ասաց Աղասի Ալեքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Վերնագրի մի հատվածը չի համապատասխանում իրականությանը: Շարժական բաղնիքը և որպես շարժական բաղնիք ծառայող «Գազ-66» մակնիշի մեքենան միանգամայն այլ բաներ են: Իրականում բարերարը նվիրել է հայտնի մակնիշի մեքենա և կատարել դրամական նվիրատվություն:

  2. Քրիստափոր says:

    Ձեզ մեծ շնորհակաություն հարգելի Աղասի Ալեքյան: Ձեր և ձեր նման հայրենասեր հայերի /տեղի և արտերկրի/ շնորհիվ Հայաստանը հաստատ դառնալու է հզոր երկիր:
    Բայց ափսոս, որ տեղում ԿՈՌՈՒՊՑԻՈԹԱԼԱՆԸ վերևներում դեռ շարունակվում է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031