Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում

Մայիս 05,2016 14:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բաբուին պաշտոնավարման անցած երեք տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում դեսպանի ներդրումը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին ընդլայնվել և հարստացել է հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, նաև առկա մեծ ներուժը հաշվի առնելով, նախանշվել են փոխգործակցության հեռանկարային նոր ուղղություններ, որոնք զարգացնելու համար երկկողմ աշխատանք է իրականացվում: ՀՀ Նախագահը և դեսպան Բաբուն կարևորել են միջկառավարական և միջխորհրդարանական մակարդակներով տեղի ունեցող արդյունավետ շփումները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ մշտապես հավասարակշռված դիրքորոշում արտահայտելու համար:

Դեսպան Սուրեշ Բաբուն կարևորել է ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում ևս համագործակցության զարգացումը՝ նկատի առնելով, որ Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հանրապետության Նախագահը Սուրեշ Բաբուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում և հույս հայտնել, որ մեր երկրում Հնդկաստանի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով ու նվիրվածությամբ կկատարի իր դիվանագիտական առաքելությունը:

Դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր աշխատանքին տրված բարձր գնահատականի և պաշտոնավարման տարիներին սերտ համագործակցության ու աջակցության համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031