Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետի թեկնածուն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

Մայիս 05,2016 14:34

Քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:

Մաթևոս Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր և պատշաճ ընթացակարգով ստուգվել վերջինիս կողմից տրված հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մաթևոս Ա.-ի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Այնուհետև նախապատրաստված նյութերի ընթացքում Մաթևոս Ա.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ իրականում Սասուն Միքայելյանը և այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել և վնասվածք չեն պատճառել:

Այսինքն` Մաթևոս Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին և այլ անձանց:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031