Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ

Մայիս 05,2016 14:41

2016 թ. Մայիսի 13-ին Չինաստանի Թիանջին քաղաքում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ: Հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Բաղդասարյանի, Բաբաջանյանի և Ստեփանյանի ստեղծագործությունները:

Համերգի ընթացքում «Հայաստանի գաղտնիքներ» նախագծի ղեկավարն ու Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ Միքայել Հայրապետյանը, առաջին անգամ կներկայացնի 20-րդ դարի նշանավոր երգահան Արո Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքներ» նախագիծն ու Չինաստանի Հայկական համայնքը:

Չինաստանի հայկական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը և այլն:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031