Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջարանային բուժման ուղեգիր կտրամադրվի Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի

Մայիս 05,2016 15:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության բարելավման նպատակով նրանց առողջարանային բուժման ուղեգրեր տրամադրելու գործընթացի կազմակերպման, ինչպես նաև  Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Առողջարանային բուժման ուղեգիր կտրամադրվի Հայրենական մեծ պատերազմի  50 վետերանի:

Կառավարությունը սահմանել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը: Որոշումը կնպաստի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը, պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմի ձևավորմանը, ինչպես նաև իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, նոր մեխանիզմների ներդրմանը: Այն հնարավորություն կտա ոլորտի պետական քաղաքականությունն իրականացնել միջազգային նորմերին համահունչ:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին վճարելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի  որոշումներով սույն թվականի ձմեռային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվել ընդհանուր առմամբ 27 քաղաքացի: Այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում` մինչև 30000 դրամի չափով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031