Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրի ղեկավարն հորդորել է մարզեր այցեր կատարելիս անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին

Մայիս 05,2016 16:05

Կառավարության որոշմամբ մայիսի 10-ին ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման պայմանների բարելավման համար: Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում անշարժ գույքի ապահովագրության գծով սահմանված սակագինը կիրառվում է ձեռք բերվող անշարժ գույքի ամբողջ արժեքի նկատմամբ: Արդյունքում, ծրագրի շահառուն ապահովագրում է գույքն ավելի մեծ արժեքով, քան բանկի փաստացի ռիսկի չափն է՝ յուրաքանչյուր ամիս ապահովագրման դիմաց վճարելով ավելի մեծ գումար: Անշարժ գույքի ապահովագրության մասով փոփոխություն կատարելու պարագայում այդ գծով սահմանվող սակագինը կիրառվում է տրամադրված հիփոթեքային վարկի մնացորդի նկատմամբ: Արդյունքում՝ շահառուն ավելի քիչ է վճարում, հաշվի առնելով հիփոթեքային վարկի նվազող մեծություն լինելու հանգամանքը:

Հայաստանի Հանրապետության և Ֆրասիայի Հանրապետության կառավարությունների միջև 2008թ. մայիսին ստորագրված և 2008թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ կողմից վավերացված Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի և «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցման աշխատանքների իրականացումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել կեղտաջրերի մաքրման կայանը, խմելու ջրի օբյեկտների մատակարարման արդյունավետությունը և անվտանգությունը Երևան քաղաքի հինգ շրջաններում, խմելու ջրի ցանցի և հիմնական կեղտաջրերի կոլեկտորների վիճակը, ներդնել Երևանում ջրամատակարարման ցանցի հեռակառավարման SCADA համակարգը:

Նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք պայմանավորվածություն ունեինք բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որ ամիսը մեկ անգամ պետք է այցելեն մարզեր: Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում. պետք է սկսեն այցելել»:

Գործադիրի ղեկավարն հորդորել է մարզեր այցեր կատարելիս անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալ նրանց սոցիալական խնդիրներին և հարցեր լինելու դեպքում՝ բարձրացնել կառավարությունում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031