Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ընդդիմադիր, բացի Հայրիկյանից եւ 20-30 ջղաձգվածներից, չի արել այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը՝ ընդդեմ ՌԴ-ի». Տիգրան Խզմալյան

Մայիս 05,2016 16:40

«Ես տեսնում եմ, որ իշխանական բուրգի մեջ, որն իրականում ռուսական բուրգն է, առաջացավ մի նոր միտում եւ դա իրականացվում է ՌԴ-ում ապրող հայերի միջոցով, որը հիմա ժողովրդի ուշադրությունը հիմնական հարցից շեղում է: Իշխանափոխությունը հիմա երկրորդական հարց է, ոչ պաշտպանել է պետք Սերժին, ոչ էլ պահանջել նրա հրաժարականը: Էականն այն է, ինչի համար նստած է Շանթը: Հենց մենք մոտենում եք հրեշին՝ ռուսական իմպերիալիզմին, անմիջապես տեսնում ենք հզոր հակահարված: Դրանից հեռացնելու համար ՌԴ-ում հիմա օգտագործում են Սերժ Սարգսյանի կոռումպացված բնույթը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները դավաճանություն են համարում այս օրերին երկրում ներքին խժդժություններ մտցնողներին, հանրահավաք կազմակերպողներին, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողներին՝ պատասխանեց կինոռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Խզմալյանը, որը Ազատության հրապարակում հանրահավաք էր նախաձեռնել:

Նրա խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը մեղավոր է նաեւ այն պատճառով, որ նա չկարողացավ սիրաշահել ոչ միայն Պուտինին, այլեւ պոչ է խաղացնում Արեւմուտքի հետ: Մեզ փորձում են երկրորդական հարցով շեղել հիմնականից, իսկ հիմնականը դա ապագաղութացումն է, ազատագրումը ռուսական իմպերիալիզմից: Հանուն արդարության պետք է ասեմ, որ ոչ մի ընդդիմադիր, բացի Պարույր Հայրիկյանից եւ 20-30 ջղաձգվածներից, չի արել այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը՝ ընդդեմ ՌԴ-ի: Նա ասել է, որ այստեղ ռուսական զորք չի լինի: Սա նվազագույնն էր, որ նա կարող էր անել, եւ արել է: Ես, որ երբեք չէի մտածի, որ Սերժ Սարգսյանին սա կասեմ, հանուն արդարության պետք է ասեմ, որ նա դա ասել է: Մենք պետք է խրախուսենք, ասենք՝ շարունակիր դա: Նա ստեղծել է մի խայտառակ համակարգ, որտեղ ամեն ինչն իրենից է կախված: Եվ Մարաշի այն հանցավոր խումբը դա Նաիրի Հունանյանի ոճով արած ԿԳԲ-ական բան էր՝ հենց նրան վախեցնելու համար, ասելու համար, որ սա մենք քո հետ էլ կանենք: Մենք չունենք վերնախավ, սա է մեր այսօրվա գլխավոր խնդիրը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031