Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 35 տարեկան բոլոր տղամարդկանց տանել բանակ, աղջիկներին զորակոչելու օրենք ընդունել». Հայրիկյանի լուծումը

Մայիս 05,2016 19:24

Հայրիկյանը հորդորում է երկրում արտակարգ դրություն սահմանել: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ չի անսալու այդ հորդորներին եւ չի՛ անելու, ինքը թուլակամ չէ:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մեր երկրում ստեղծված այս պատերազմական իրավիճակում այսպիսի լուծում է առաջարկում. «Հայաստանում պետք է արտակարգ դրություն հայտարարվի: Արտակարգ դրության պատասխանատու պետք է նշանակվի, դա կարող է լինել նոր նշանակված վարչապետը: Նախագահը պիտի քաշվի մի կողմ եւ պետք է նախեւառաջ իրականացվի մոբիլիզացիա մինչեւ 35 տարեկան բոլոր տղամարդկանց: Ոչ թե ծանուցագիր ուղարկվի եւ այլն, այլ նախագիծը, որը վաղուց դրված է իրենց սեղաններին աղջիկներին բանակ զորակոչելու վերաբերյալ, սկսի գործել: Արտաքին ճակատում պետք է ամբողջ աշխարհի պետություններին դիմել պաշտպանական զենքի համար եւ Հայաստանի ներքին ֆինանսական ռեսուրսները պետք է մոբիլիզացվի»:

Մեր հարցին՝ այդ ամենն իրագործելու դեպքում երկրում խուճապ չի՞ առաջանա՝ Հայրիկյանը պատասխանեց. «Ոչ, ընդհակառակը, արտակարգ դրություն  չի նշանակում քաղաքացիների իրավունքների ոտնահարում: Արտակարգ դրություն պիտի հայտարարես, երբ քեզ վտանգ է սպառնում, պիտի հրավիրես նաեւ արտասահմանում գտնվող քո բոլոր հայրենակիցներին, ՌԴ-ում գտնվող հայերի նկատմամբ պատանդի վերաբերմունք կա, դրա մասին պիտի բարձրաձայն խոսես: Անելու բաներ շատ կան, ոչ թե նստես ու սպասես՝ կհարձակվի՞ Ադրբեջանը, թե՞ չի հարձակվի, որ երկիրն ինչպես իրեն կպահի: Ովքեր վախենում են այս ամենն անել, թող գան ինձ մոտ, ես կբացատրեմ, որ սովորեք աշխարհի ճիշտ օրինակներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031