Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը պատմում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը իրեն հարցրել՝ «Ի՞նչ անեմ, Պարո՛ւյր»

Մայիս 05,2016 19:35

Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատմեց, թե ինչպես է ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանը իրենից խորհուրդ հարցրել. «Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր գործել է՝ որպես Ռուսաստանի լրտես: Եթե ուզում է փոխել իր տեսակետը, պիտի ասի՝ Պարո՛ւյր, ասա ինչ անենք: Դա է իր միակ ելքը այսօր: Այդպիսի բան ինքը մի անգամ 1996-ին արել է: Ասում էր՝ էս արտակարգ դրության մեջ ի՞նչ անեմ, Պարո՛ւյր: Ես ասեցի՝ տանկերը անմիջապես վերացրեք: Ինքը զանգեց Լեւոնին ու վերացրին: Ես դեռ կենդանի եմ, դեռ կարող են ինձ հարցնել»:

Նա սկսեց քննադատել Սերժ Սարգսյանին՝ ԵՏՄ անդամակցության որոշման համար՝ նրան անվանելով Պուտինի լրտես. «Լինում են լրտեսներ, որ հրաժարվում են իրենց տերերից, բայց եթե դու քո տիրոջից չես հրաժարվել, լրտե՛ս, դու պիտի կատարես նրա ասածը»:

Մենք հիշեցրինք, որ «Բլումբերգին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հստակ նոտա հղեց ՌԴ-ին՝ Հայրիկյանն արձագանքեց. «Հետո՞ ինչ, որ ասեց: Էդպես վախվորած ինքը Արգենտինայում էլ ասեց, որ ՌԴ-ն լավ չի անում, որ զենք է վաճառում, Վրաստանում էլ ասաց՝ մենք հո ի վերջո քաղաքակրթական ընտրություն չե՞նք կատարել, մենք անվտանգության համար ենք մտել: Էդ բոլորն ասել է, ես հիմա ինչի՞ պետք է իր խոսքերը վերլուծեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պատերազմի ընթացքին, կարելի չէ՛ ընդհանուր Հրամանատարին մասին այսպիսի բաներ խօսիլ:

    Կարելի չէ…

    Դու որ իբրեւ թէ Եւրոպայի ծանօթ ես, Պարոն Հայրիկեան, կարո՞ղ ես երեւակայել որ այսպիսի բան տեղի ունենայ Եւորպայում, ԱՄՆ-ում:

    Ամոթ է ալ, ամոթ…

    Այս զզվելի վարքագիծը ցուցաբերողները միայն ու միայն իրենք իրենց են վնաս հասցնում: Եւ իրենք այսպիսի ելոյթները իրենց ցանկացածին ուղղակի հակառակ ազդեցութիւնն են արտադրում: Նվազագոյն չափով խելքի գլխին ոեւէ մէկը զգում է թէ պէտք է զօրակցի իրենց ատելութեան թիրախին:

    Ինչ որ ել անցեալին ըրեր ես կամ չես ըրեր, Պարոն Մեծն Այլախոհ, զեռոյի իջաւ արդէն, այս խայտառակութեամբ:

    Ստալինը իսկ նախընտրելի էր, քան թէ քո տեսակը:

  2. Հ.Շ. says:

    Խօսում ես մեր ապագայի մասին,
    բայց դու ապրում ես գոնէ կէս դար ետեւ,
    քարացել, մնացել ես այդտեղ:

    Ոչ մէկ բան ել չգիտես իսկական Արեւմուտքի մասին,
    նորելուկ պատանիի նման իտէալացնում ես զայն,
    ծիծաղելի չափանիշներով:

    Նախնական սովետները քեզ խոշտանքել են,
    անձնական ոխդ ներկայացնում ես որպէս Ազգի շահերին պաշտպանութիւն:

    Իսկ Նախագահը միայն խե՞յր է տեսել արդեօք սովետներից,
    որ այժմ չի ուզում ճակատ բանալ Ռուսաստանի դէմ…

    Ինքը քեզանից շատ աւելի ծանր ցաւեր է տեսել իր անձնական կեանքում, իր շուրջ, Արցախում, սովետի ժամանակ, սովետի պատճառով: Սակայն ինք իր խելքն է աշխատցնում հիմա…

    Իսկ իբրեւ թէ դու քաջածանօթ ես մեր ազգային պատմութեան… Նժդեհից աւելի շատ պայքարող, կռվող եղա՞ծ էր, ուղղակի Կարմիր Բանակի դէմ: Սակայն նոյն Նժդեհն է որ, ծեր տարքին, կամաւոր վերադարձաւ Սովետի գիրկը, յուսալով որ դեռ կարող է անոնց հետ համագործակցաբար նպաստել Հայ Ազգին եւ Հայաստանին:

    Ամոթ, հազար ամոթ:

    Կեցցէ Հայաստանի Հանրապետութեան Նախագահը:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

  3. nona says:

    Ահա անհամեստության դասական օրինակ: Այս ճակատագրական պահին՝ Ես, Ես, Ես: Գնա, աոաջարկիր հանճարեղ մտքերդ, քննարկի, ու մի հորդորի քո հիվանդագին եսը հաստատող քյալլագյոզ քայլեր: Մի պիտակավորի լավ թե վատ, այնուհանդերձ, մեր ներկա ղեկավարին: Դա հուսահատեցնում է, իսկ մէզ այսօր դա հակավոր չէ:

  4. Մեսրոպ Թումանյան says:

    Երբեմն մարդ քննադատում և վատաբանում է ինչ-որ մեկին, բայց լսողը վատ կարծիք կազմում է հենց իր մասին: Սա այդպիսի դեպք է:

  5. Delea says:

    Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը:
    Պարույրի հետ ծանոթացել եմ 1996թ.Վ.Մանուկյանի նախագահ ընտրվելու ժամանակ, ԱԺՄ-ի գրասենյակում:Ոստիկանությունից տեղեկացրին որ Ձեր խմբի մեջ կա մի անձնավորություն ինչ խոսում էք ԱԱԾ-ին բառ առ բառ ներկայացնում է:Եվ ասին որ դա Պ.Հայրիկյանն կարողա լինի,իսկ մենք ծիծաղեցինք այդ մարդու վրա եվ դուրս հրավիրեցինք ԱԺՄ-ի շենքից:Հիմա ինձ պարզ է թեով էր այդ կռոտն,սիրելի Պարույր:
    Որեմն Սերժն քեզ հարցնում էր արտակարգ դրության մեջ ի՞նչ անեմ, Պարո՛ւյր:
    Եվ դու ասեցիր՝ տանկերը անմիջապես վերացրեք: Ինքը զանգեց Լեւոնին ու վերացրին: Ես դեռ կենդանի եմ, դեռ կարող են ինձ հարցնել»:
    Կգա ժամանակն կհարցնենք մի անհանգստացի:
    Լինում են լրտեսներ, որ հրաժարվում են իրենց տերերից բայց դու ԿԿԲ-ից ու ոստիկանությունից չհրաժարվեցիր Պ.Հայրիկյան:
    Եվ ինչքան մարդիկ տուժվեցին այն ժամանակ քեզ հավատալով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031