Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին

Մայիս 05,2016 19:50

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար:

Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը եւ  աշխատանքային հարուստ փորձը թույլ կտա նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել  Յուրի Հայրապետյանին՝ ՄԻՊ գրասենյակի ստեղծման եւ կատարած աշխատանքների համար եւ նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովից:

ԼՂՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031