Լրահոս
Օրվա լրահոսը

500 դրամ ունեցողը 100 դրամն ուղարկել է Արցախ՝ զինվորին

Մայիս 06,2016 17:30

Ազատության հրապարակում օգնություն է հավաքվում Արցախի զինվորի ու նրա ընտանիքի համար: Երեկ հանգանակության պատասխանատուն Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանն էր: Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են մարդիկ իրենց դրամապանակի 500 դրամից 100 դրամը հանում ու ուղարկում զինվորին: Ուշագրավ է, որ հանգանակություն անողները չեն էլ ուզում ստորագրություն թողնել, ասում են՝ ինչի՞ համար, թող մարդիկ չիմանան, ես տալիս եմ:

Nor_HayastanԱզատամարտիկի խոսքերով՝ «Էդ չունեւորի 100 դրամն ավելի շատ ենք համարում, քան թե ունեւորի տված 20 հազար դրամը: Այսօր 25 հազար դրամ է հավաքվել, որից 20 հազարը գերմանացիներ եկան, իրենք են տվել: Ժողովուրդն էս չքավորության, անաշխատունակության մեջ իր չունեցածից է տալիս, քանի որ գիտի՝ բանակն է իրեն պահողը, իրենց երեխեքն են զոհվում, իսկ ովքեր միլիոններ ունեն, ոչինչ չեն տալիս»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031