Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը 

Մայիս 06,2016 11:16

Առլեն Շահվերդյանը հրատարակված 5 և էլեկտրոնային 6 գրքերի հեղինակ է և ունի ընթերցողների մեծ բանակ Հայաստանում և արտերկրում: Նրա հանրահայտ գրքերից մեկը՝ «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցված է նաև աշխարհի ամենամեծ՝ Կոնգրեսի գրադարանում (ԱՄՆ):

«Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը գրական էտյուդների, պատմվածքների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են գրողի դիտումները, մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ–բնություն և մարդ–հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին:

Arlen-Shahverdyan

Ժողովածուն արծարծում է անձնային ու համամարդկային, բնապահպանական, հայրենասիրական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն ու ընդգրկում ունեցող արդի խնդիրներ:

Գրքում ներկայացված են նաև հեղինակի գրական բլոգ-կայքից  վերցված բնապահպանական նյութեր:

«Գարնանային ռեքվիեմ» գիրքը հասցեագրված է ընթերցողների լայն շրջանի:

Գրքի մասին ընդգրկուն երկլեզու տեղեկույթը, ինչպես նաև «Լիմուշ» տպագրատանը գրքի տպագրությունը ներկայացնող բացառիկ տեսահոլովակը ներկայացված են Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայքում:

Arlen_1

Գիրքը տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը և ունի հրատարակչական բարձր որակ: Հեղինակը խորին շնորհակալություն է հայտնում «Լիմուշ» տպագրատան ամբողջ անձնակազմին գրքի լույս ընծայման հարցում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության և սրտացավության համար:

Գիրքը վաճառվում է միայն «Նոյան տապան» հանրահայտ գրախանութում: Հեղինակը շնորհակալություն է հայտնում նաև «Նոյան տապան» հանրահայտ և սիրված գրախանութի ամբողջ անձնակազմին՝ գրքի նկատմամբ ցուցաբերած գորովալից վերաբերմունքի համար:

Գրքի հեղինակը լիահույս է, որ իր՝ թվով հինգերորդ, տպագիր գիրքը՝ «Գարնանային ռեքվիեմը» շուտով կհասնի իր ընթերցողին: Նա երախտապարտ է իր չափածո և արձակ ստեղծագործությունների ու գրքերի նկատմամբ ընթերցողների բազմամյա ուշադրության, մշտական գորովալից վերաբերմունքի և ջերմ գնահատանքի համար:

Գրքի տպագրության ընթացքը ներկայացնող տեսահոլովակ՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031