Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված Գարիկ Մովսիսյանի 21 տարի առաջ մահացած քույրը գերեզմանաքար չունի

Մայիս 06,2016 19:25

Մայիսի 2-ին Տավուշի մարզի Զորական գյուղում հուղարկավորեցին ապրիլի 30-ին Թալիշում հերոսաբար զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանին: Հուղարկավորության մասնակիցները ցնցված էին Մովսիսյանների բնակարանային վատ պայմաններից:

Մովսիսյանների դուստրը` Գայանեն 21 տարի առաջ, 6 տարեկան հասակում, բուտուլիզմից մահացել է, Գարիկը նրա մահից 2 տարի հետո է ծնվել: Մովսիսյանների ընտանիքը սոցիալական վատ վիճակի մեջ գտնվելով` կարողացել է կառուցապատել միայն նրա գերեզմանի շուրջը, սակայն գերեզմանաքար չի կարողացել տեղադրել: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հաստատեց ընտանիքի սոցիալական վատթար վիճակը,նշեց, որ  Զորականում գրեթե բոլորը սոցիալական վատ վիճակում են: Նշենք, որ Զորականում բնակվում են Դաշտային Ղարաբաղի հռչակավոր Չարդախլու գյուղից հարկադրված վերաբնակվածները:

Մովսիսյանների տունը կառուցվել է 1950-ական թվականներին, գյուղը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, Մովսիսյան ընտանիքի տունը կառուցված է հողե շաղախով, միահարկ տան ետնամասը գտնվում է հողի մեջ: Գյուղապետն ասաց, որ մայիսի 4-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելելով Մովսիսյանների տուն, խոստացել է լուծել տան հարցը: Ս. Մարտիրոսյանի համոզմամբ` այդ տունը նորոգման ենթակա չէ, խնդրի լուծումը կարող է լինել նոր տան կառուցումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031