Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ես կամ, ես քեզ հետ եմ

Մայիս 07,2016 20:29

Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է համակողմանի զորակցությունն Արցախին, և զորակցությունն այդ բազմաբնույթ է՝ սկսած զինակցելուց, վերջացրած բարոյական ու նյութական աջակցությամբ և ինֆորմացիոն պատերազմին բերած ծանրակշիռ ավանդով:

Օրերս երևանաբնակ մեր հայրենակիցները խիստ սրտառուչ ակցիա էին կազմակերպել  պատերազմող Արցախում:  «Ես կամ, ես  քեզ  հետ եմ» նախաձեռնությունը Արցախում արդեն  որերորդ  օրն  է, ինչ  նոր  ու  բարձրակարգ հագուստներ  է նվիրում  արցախցի  այն  ընտանիքներին,  որոնք այս  կամ այն կերպ  առնչվում  են  ապրիլյան չորսօրյա պատերազմին ու մեր  սահմանների  պաշտպանությանը: Շուշի, Ստեփանակերտ ու Ասկերան: Ահա այն բնակավայրերը, որտեղ անցած մի քանի օրերին իրականացվել է նվերների բաժանումը:

Ինչպես  մեզ  հետ  զրույցում  պարզաբանեց ծրագրի համակարգող Սուրեն Բարսեղյանը, իրենց նպատակն արցախցի մեր քույրերին ու եղբայրներին սատարելն է, որևէ  կերպ նրանց կողքին կանգնելը, զորավիգ լինելը:

arcax2 arcax3

-Մինչ այս արդեն երեք մեքենա սնունդ ենք բաժանել դիրքապահներին, հիմա  էլ նրանց ընտանիքի անդամներին հագուստներ ենք նվիրում: Մենք  սա  բարեգործություն չենք համարում, մենք ընդամենը մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր քույրերին ու եղբայրներին: Փորձում ենք գործակից լինել բարուն: Առիթից օգտվելով՝  ուզում  եմ  երախտագիտությունս հայտնել  բոլոր  նրանց՝  մեր նվիրյալ այն  հայրենակիցներին, ում շնորհիվ հենց իրականություն դարձավ մեր այս  առաքելությունը,- ասաց Սուրեն Բարսեղյանը:

Նշենք նաև, որ ծրագիրը շարունակություն է ունենալու:

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031