Լրահոս
Օրվա լրահոսը

83-ամյա Միտյա Կիրակոսյանը զարմացրեց մարզիկներին ու մարզասերներին

Մայիս 07,2016 23:36

Այսօր Երեւանում անցկացված Street Wokout Challenge մրցույթի թեժ պահին տարեց մի մարդ անսպասելի մտավ մրցասպարեզ եւ սկսեց գետնից արտահրումներ կատարել՝ արժանանալով հանդիսականի ջերմ ծափերին: Aravot.am-ը «մրցելույթից» հետո զրուցեց պապիկի հետ: Նա Միտյա Կիրակոսյանն էր, 83 տարեկան:

– Դուք զարմացրիք հանդիսականին: Ձեր պատկառելի տարիքում քանի՞ արտահրում եք կարողանում կատարել:

– Ավելի քան 50. մի օր ավել, մի օր պակաս…

– Սպորտով երբեւէ զբաղվե՞լ եք:

– Չէ: Տանն եմ ամեն օր մարզվում, կամ այգում: Վազում եմ, վարժություններ կատարում, ծանրաձող բարձրացնում:

– Ծխո՞ւմ եք:

– Չէ, կյանքում չեմ ծխել: Խմելու հետ էլ սեր չունեմ, թեեւ ուրիշ առիթների ժամանակ երբեմն օգտագործում եմ:

– Ի՞նչ խորհուրդներ կտաք երիտասարդներին:

– Ամեն օր զբաղվեն սպորտով, իրենց առողջության մասին մտածեն, որպեսզի ուժեղ լինեն, հասնեն իմ տարիքին ու ինձ գերազանցեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031