Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Պլատինին ֆուտբոլից հեռացվեց չորս տարով, բայց Նիկիտա Սիմոնյանը նրան մեծ հարգանքով է վերաբերվում

Մայիս 09,2016 21:00

Մարզական արբիտրաժային դատարանը մասնակի բավարարեց Միշել Պլատինիի բողոքարկումը՝ ֆուտբոլից վեց տարով նրան հեռացնելու որոշումը կրճատելով երկու տարով:

Ռուսաստանի ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, անդրադառնալով այդ թեմային, նշել է, որ այսօր ֆուտբոլը ղեկավարում են դրա հետ քիչ առնչություն ունեցող մարդիկ: Նրա խոսքերով դա Պլատինիին, Բլատերին, Ինֆանտինոյին չի վերաբերվում:

Նիկիտա Սիմոնյանի համոզմամբ, ՈՒԵՖԱ-ի նախագահի լավ թեկնածու է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Անխել Վիլյարը,  որը ֆուտբոլը ղեկավարելու հսկայական փորձ ունի: Սիմոնյանը նաեւ ասել է, թե  չգիտի՝  մեղավորության ինչ բաժին ունի Պլատինին, սակայն նա մեծ ծառայություններ է մատուցել ֆուտբոլին եւ ինքը միշտ էլ մեծագույն հարգանքով է վերաբերվելու Պլատինիին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031