Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային վստահություն ունեցողների տասնյակն ըստ` «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության

Մայիս 09,2016 22:44

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության կողմից կազմակերպված քվեարկության արդյունքներով Հանրային վստահության խորհուրդ կազմավորելու համար առավել հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատներն են Արթուր Մեսչյան, Արա Պապյան, Արգիշթի Կիվիրյան, Անդրեաս Ղուկասյան, Արթուր Սաքունց, Գարեգին Չուքասզյան, Զարուհի Փոստանջյան, Ժիրայր Սեֆիլյան, Լևոն Բարսեղյան և Նիկոլ Փաշինյան:

Այս հայտարարությունը նաև այս նախաձեռնության առաջարկությունն է վերը նշված անձանց հրապարակայնորեն արձագանքելու հանրային վստահության խորհրդի կազմում ընդգրկվելու և համատեղ աշխատանք ծավալելու առումով:

Այս պահին այս խորհրդի հիմնական գործառույթ ենք համարում պաշտպանության ոլորտի ուսումնասիրումը-աուդիտը՝ պարզելու համար, թե որքանով են ՀՀ ԶՈՒ-երը պատրաստ (սպառազինված) երկարատև պատերազմի համար, և ինչ քայլեր են անհրաժեշտ դա ապահովելու համար: Հետագայում, այս խորհուրդը պետք է վերահսկի նաև հավաքագրված գումարների հրապարակային ծախսումները:

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031