Լրահոս
Օրվա լրահոսը

Հ.Զալբեր. ԵՄ-ն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը

Մայիս 10,2016 21:33

Մայիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում խախտումների շարունակման վրա:

Որպես ԼՂՀ հիմնահարցով զինված դիմակայության շուրջ բանակցությունների արդյունավետության գրավական՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման, պատահարների հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների շնորհիվ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն հայտնեց ապրիլյան մարտերի և դրանց էսկալացիայի հնարավորության կապակցությամբ: Նշելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Հ.Զալբերն ավելացրեց, որ Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031