Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը գիտի՞, որ Թալիշի հյուսիս-արեւելքում եղած դիրքերից մի երկու հատը տվել ենք, մի ուրիշը վերցրել ենք». Արծրուն Հովհաննիսյան

Մայիս 13,2016 22:05

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդագրությանը՝  «Թալիշում կորցրած տարածքն՝ ըստ քարտեզի» վերտառությամբ:

«Այդ տեսանյութում կա մի կոպիտ սխալ, որը հատկապես զինվորականները շատ արագ ֆիքսում են: Ընդհանրապես, ընդունված է քարտեզը ներկայացնել ճիշտ հյուսիսի կողմով, եւ դա սկսում է մեծ թյուրիմացություն առաջացնել: Նախ ասեմ, որ այդ տեսանյութը մեծ մասամբ կապ չունի տարածքի հետ, դա չեմ կարող մեկնաբանել: Ինչ վերաբերում է տարածքը ներկայացնելուն, դուք առաջին իսկ րոպեից կտեսնեք սխալ ներկայացում, ինչը հետագայում որոշ սխալների հիմք է տալիս: Հյուսիսն ու հարավը խառնված են ընդհանրապես: Ապշում եմ՝ ինչպես կարող է մարդը լուրջ պնդել, որ այսքան տարածք կորցրել ենք, ընդ որում թիվը նշել, հետո ասել, որ այնտեղ չեմ եղել: Եթե հրամանատարը տեղում չի եղել, իրավիճակը չի կարող գնահատել:

Այդքանից հետո կարող եմ մի բան ասել, իրականում իրենց ներկայացրածը ոչ միայն սխալ էր, այլեւ եթե ռեալ թվերով նայենք՝ առնվազն մոտ երկու անգամ սխալ է ներկայացված հստակ մետրերից: Եթե իրենք տեղում լիենին, հատկապես անհեթեթ չէր լինի այն պնդումը, որ այդ տարածքը Թալիշի նկատմամբ ունի վերահսկողություն: Թալիշի նկատմամբ որեւէ ռազմական վերահսկողություն չի կարող լինել»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման պնդումները, թե հայկական կողմի՝ Թալիշի հատվածում կորցրած 7 միլիոն քառակուսի մետր տարածքը ոչ մի կերպով հնարավոր չէ համեմատել 300 քառակուսի մետր տարածքի հետ, որի մասին հայտնում էին պաշտոնապես:

Հիշեցնենք, որ միավորումն իր փաստարկները հիմնավորում էր տեսանյութով:

Արծրուն Հովհաննիսյանն էլ հակադարձում է, որ ինքը երբեք քառակուսի մետր չի նշել ու ընդհանրապես այս փուլում դեմ է տարածքների չափերի մասին քննարկումներին, որովհետեւ. «Մարտական  գործողությունները դեռ շարունակվում են, իսկ մարտական գործողությունները շարունակելու ընթացքում տարվում են աշխատանքներ, իսկ այդ աշխատանքները 100  մետր աջից, ձախից, այս բարձունքից կամ այն բարձունքից տեսադաշտի ապահովման, հետախուզման, հետագա  գործողությունների պլանավորման համար այնքան կարեւոր են, որ տարրական պատասխանատվությունը  մեզ ստիպում է այս ամենի հետ հաշվի նստել, որ չվտանգենք  տվյալ պահին որեւէ բան իրականացնող ստորաբաժանման հաջորդիվ գործողությունները: Նման մասշտաբի փոփոխություններ, բարեբախտաբար, հօգուտ մեր զինված ուժերին է:

Չունենք ավարտված կոնֆլիկտ, չունենք խաղաղության իրավիճակ ու նման պարագայում քննարկել, թե այս հենակետը տվեցինք, թե վերցրինք, լավ, թողեք մարդիկ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է  կախված նրանց հաջորդ աշխատանքի  հաջողությունը;

1994 թվականից երկար ժամանակ է անցել, բայց որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ մենք հաղթանակ ենք տարել: Իսկ  որեւէ մեկը մանրամասն գիտի՞, որ Թալիշի հյուսիս-արեւելքում եղած դիրքերից մի երկու հատը տվել ենք, մի ուրիշը վերցրել ենք: Չեք հիշում ու պետք էլ չէ հիշել, որովհետեւ պատերազմում գլխավոր արդյունքներն են ֆիքսվում: Եկեք այս փուլում նման հարցեր մի քննարկեք, ունենք հաղթանակ ու եկեք ֆիքսենք դա: Այո,  որոշ դասակների ու ջոկերի մակարդակով որոշակի տարածք  զիջել ենք, ինչի մասին ասվել է անմիջապես ապրիլի 3-4-ին»:

Նա նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմում նույնպես մենք ենք հաղթել, որովհետեւ կասեցրել ենք Ադրբեջանի մեծածավալ ռազմական ագրեսիան. «Մենք երբեք չենք թաքցրել, որ մեր նպատակը մեր Հայրենիքը պաշտպանելն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Կարևորը ճիշտ եզրակացություններ անելն է ու Թալիշի նշանակության ճիշտ գնահատումը: Թալիշը պետք է անպայման վերականգնվի ու վերաբնակեցվի, որից հետո նա պետք է ստանա հատուկ կարգավիճակ, քանի որ ունի շատ մեծ ռազմավարական նշանակություն ամբողջ Արցախի համար: մտածել էպետք և ամբողջ ազգը պեոտք է համախմբել այդ հիմնահարցի լուծման շուրջը: Անցած տարների ընթացքում դա չի գիտակցվել բոլոր մակարդակի ղեկավարության կողմից:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031