Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հայկական քաղաքներից ամենաեվրոպականն է.  ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար (Ֆոտոշարք)

Մայիս 15,2016 21:18

Այսօր Գյումրիում էր Հայաստանում Եվրամիության 6 հոգուց  բաղկացած պատվիրակությունը՝ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Գյումրիում այսօրվանից սկսվեցին Եվրոպայի օրեր, որի շրջանակներում նախատեսվում են անցկացնել տարբեր միջոցառումներ, համերգ Թատերական հրապարակում, հանդիպումներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի եվրոպական երկրների դեսպաններից Գյումրի էր այցելել միայն Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հիացմունքով խոսելով Շիրակի մարզի ու մասնավորապես Գյումրու մասին, ասաց. «Կարծում եմ Գյումրին հայկական քաղաքներից ամենաեվրոպականն է. հաստատ կարող եմ ասել, որ միակն քաղաքն է Հայաստանում, որն ունի Եվրոպայի հրապարակ, մենք այստեղ զգում ենք ինչպես տանը»:

a house in Gyumri

a house in Gyumri

gyumri Gyumri_01 gyumri_architecture

Վերջինս նաեւ հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը շուտով կհաստատի տարածքային զարգացման ռազմավարությունը, կստեղծվի տարածքային զարգացման հիմնադրամ, որից հետո Եվրամիությունն ավելի մեծ գումարներ կներդնի  Գյումրու ու առհասարակ Շիրակի մարզի զարգացման համար:  Պյոտր Սվիտալսկին նաեւ ասաց, որ թեեւ Շիրակի մարզը համարում են Հայաստանի Սիբիրը, միեւնույնն է՝ կլիման բավարար է զբոսաշրջությունը զարգացնելու համար: Նա առաջարկեց լրջորեն մտածել այս ուղղությամբ: «Ճիշտ է՝ ես Եվրամիության դեսպանն եմ, բայց եթե թույլ կտաք ես ազատ ժամանակս կօտագործեմ Գյումրու դեսպանը լինելու համար: Ես ու Էրիկասը Գյումրու ու Շիրակի մարզի մեծ երկրպագուներ ենք, երկու շաբաթ  առաջ ինձ բախտ վիճակվեց այցելել մի շարք պատմական վայրեր Գյումրիում, սա եւս մեկ անգամ փաստում է, որ մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ: Ես այցելեցի վայրեր, որոնց մասին տեղյակ չէի, որոնք մեկ անգամ եւս փաստեցին ձեր քաղաքակրթության հինավուրց լինելը՝ շատ գեղեցիկ տեսարաններով», -ասաց Եվրամիության դեսպանը:old-gyumri-gyumri q5hep2Z5OpWunop354Dyywkxu4

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մեծ հույսեր կապեց Եվրամիության պատվիրակության հետ՝ ակնկալելով, որ նրանք, համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, ամեն ինչ կանեն, որ համաչափ զարգացման ծրագիրը մեծ արդյունք ունենա: «Ես միշտ ասել եմ, Գյումրին որ եղել է, դեռ Երեւանը քաղաք չէր, մենք պետք է կարողանանք որպես երկրորդ քաղաք, մանավանդ պատմական քաղաք, մշակութային ու սպորտային քաղաք, հավասարաչափ զարգացում ունենալ մյուս քաղաքների հետ, եւ ես ողջունում եմ, որ մենք կարողանանք այդ ծրագրի տակ Եվրամիությունից ավելի շատ գումարներ ստանալ»,-ասաց Գյումրու քաղաքապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Գյումրին շատ սիրելի քաղաք է, Գյումրին մեր ցավն է, մեր տխուր հպարտությունը, բայց պոռոտախոսության փոխարեն լավ կլիներ պարոն քաղաքապետը գնա ու հաշվի, թե դեռ քանի անտուն մարդ կա, քանի քնդված ճանապարհ կա և ալն: Հույսը չդնի պատվախնդիր գյումրեցի երիտասարդների վրա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031