Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննա. Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ժամանել են բանակցային սենյակ

Մայիս 16,2016 22:11

Մոտ 30 րոպե առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող հյուրանոց ժամանեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի պատվիրակությունը դեռ չի ժամանել:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների հետ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան նույն սենյակում բանակցելու են ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Թե ինչ արդյունքներ կարձանագրվեն, պարզ կլինի ավելի ուշ:

Քիչ առաջ ժամանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ այս պահին սկսված է»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031