Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս հստակ չէ` արդյոք տեղի կունենա՞ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումը

Մայիս 16,2016 22:50

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հանդիպելու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ:

Դեռեւս հստակ չէ` արդյոք տեղի կունենա՞ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումը: Դա կախված է նշյալ հանդիպումների արդյունքներից:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վիեննայում անցկացվելիք բանակցություններում կայունացնել իրավիճակը շփման գծում և վերահաստատել հրադադարը: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին Վիեննայում տված բացառիկ հարցազրույցում ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031