Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը՝ հունիսին

Մայիս 17,2016 07:58

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրին երեկ Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող այս երեք արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

«Նրանք  վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Համանախագահները պնդել են 1994 և 1995  թթ. զինադադարի համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը:

Նախագահները վերահաստատել են զինադադարը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար՝ նրանք համաձայնեցին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ամփոփել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրման աշխատանքները:

Նախագահները նաեւ համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի գործող անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը:

Վերջապես, նրանք համաձայնեցին շարունակել փոխանակել տվյալներ անհետ կորածների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, ինչի մասին նախագահները  պայմանավորվել էին 2014թ. հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովում:

Նախագահները պայմանավորվել են համընդգրկուն կարգավորման բանակցությունների հաջորդ փուլի մասին, որը պետք է կայանա հունիսին, երկուստեք համաձայնեցված վայրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031