Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության գործով հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 19,2016 23:54

Ս.թ. մայիսի 19-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ խնդրելով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ կապված փաստերի առնչությամբ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, հիշյալ ոլորտը համակարգող փոխնախարար Բերիկյանին  և  ստուգել ոլորտին առնչվող նախարարության այլ աշխատակիցների գործողություններում հանցագործության հատկանիշների առկայության փաստը:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կատարվող անօրինությունների և բռնությունների փաստերի հիման վրա դեռևս 2014 թվականին հարուցվել էր քրեական գործ և հաստատության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել: Սակայն, գործի շրջանակում պարզվել է նաև, որ առնվազն երկու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ են կատարել, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և երեխաների իրավունքներին և ազատություններին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031