Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ տղային հեռացրել են պարային խմբից` սեռական կողմնորոշման հիմքով. pinkarmenia

Մայիս 20,2016 21:11

Մայիսի 19-ին Գայլ Խանդիկյանի պարուսույցը, որը Կարին պարային համույթի անդամ է,  հեռացրել է նրան խմբից` պատճառաբանելով, որ Խանդիկյանը նույնասեռական է, հայ չէ, իրավունք չունի հայկական պարեր պարելու և որ նրանք պայքարում են նույնասեռականների դեմ:

Փինք Արմենիան խստորեն դատապարտում է սեռական կողմնորոշման հիմքով պարային խմբից Խանդիկյանին հեռացնելու խտրական որոշումը ու հայերին անձնական քմահաճույքներով զատելը: Հայկական մշակույթը պետք է մարդկանց և հատկապես սփյուռքի երիտասարդներին ներգրավելու հնարավորություն ստեղծի, որոնք Հայաստան են եկել իրենց ազգային ինքնությունը բացահայտելու և ավելի խորը հասկանալու համար, ինչը թույլ կտա  իրենց գիտելիքները նոր սերունդներին փոխանցել ու պահպանել մշակութային արժեքները:

Զավեշտալի կլիներ, եթե հայ նույնասեռականներին թույլ չտային լավաշ ուտել:

Կոչ ենք անում սփյուռքի և մշակույթի նախարարություններին ուշադրություն դարձնել խնդրին ու թույլ չտալ, որ մեր հայրենակիցների նկատմամբ այսպիսի զտող վերաբերմունք դրսևորվի մշակույթի ասպարեզում:

23-ամյա ամերիկահայ Գայլ Խանդիկյանը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում: Նա հինգ ամիս է կամավորություն է անում Փինք Արմենիա ՀԿ-ում: Ստորև` Գայլ Խանդիկյանի Ֆեյսբուքի գրառումը:

«Ինձ այսօր դուրս են նետել հայկական պարային խմբից, որտեղ 5 ամիս է այցելում էի: Դուրս են նետել, որովհետև պարուսույցը համացանցում գրածս հոդվածներից էր տեսել ու պարզել, որ նույնասեռական եմ: Հայաստան գալու պատճառներից մեկն այն էր, որ կարող եմ անել ու զգալ այն ամենն, ինչ տալիս են ինձ այդ պարերը` լինել ուժեղ ու կապված հայկական մշակույթին ու ինքնությանը, որից ես ամբողջ կյանքում ուժ եմ ստացել: Ինձ ասացին, որ ես հայ չեմ, որ չեմ պատկանում այս «ազգին» ու հայկական պարեր պարելու իրավունք չունեմ, որովհետև գեյ եմ: Նա ինձ ասաց, որ բոլոր պարուսույցներին կասի իմ անունը, որ թույլ չտան իրենց մոտ պարել:

Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ հայկական պարը: Դա Հայաստանում իմ սիրած զբաղմունքներից է, և այս ամենն իսկապես խոցում է իմ սիրտը: Սա նաև հիշեցնում է այն մերժումը, ամոթը ու բռնությունը հայերի կողմից, որից միշտ վախեցել եմ ու որի պատճառով ես մերժեցի իմ հայ ինքնությունը ու համայնքը, որից ելել եմ: Հայաստան գալու մեկ այլ պատճառ էր, որ կարողանամ հաշտեցնել գեյ և հայ ինքնություններս, որոնք թվում է, թե թշնամիներ են, ու կրկին սիրահարվեմ այս փոքրիկ հայրենիքիս: Ես կրկին սիրահարվեցի Հայաստանին, բայց այսօրվա նման օրերը դժվարացնում են այստեղ գտնվելը ու լինել այնպիսին, ինչպիսին կամ` մեկը, որ սիրում է Հայաստանը, բայց Հայաստանից փոխադարձ սերը չի ստանում: Ես եկա Հայաստան, որ ավելի լավ հասկանամ ու պայքարեմ թունավոր էթնոազգայնականության դեմ, ինչը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արմատն է, որը տարածված է ամբողջ աշխարհի հայերի վրա (կարևոր է նշել, որ հոմո-տրանսֆոբ ազգայնականությունն առկա է հայկական բոլոր համայնքներում, այն միայն Հայաստանի Հանրապետությունում չէ): Այն ինչ ապրեցի այսօր ցնցեց ինձ, բայց դա չի կանգնեցնի ինձ:

Ես ուզում եմ հասկանալ, ովքե՞ր են այս մարդիկ, որ որոշում են, թե ով է հայ, ով` ոչ: Ո՞վ է տվել նրանց այդ լիազորությունն ու իրավասությունը, որ ղեկավարեն ու որոշեն, թե ով ենք մենք, թե որոնք են մեր արժեքները, թե ինչին ենք մենք հավատում, որն է մեր «ազգը»: Որտեղի՞ց են ստացել այդ իշխանությունը, որ մեզ բռնության ենթարկեն: Ես միայն իմ պարուսույցի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ մեր կյանքում բոլոր այն մարդկանց մասին, որոնք փորձում են իրենց սահմանումների մեջ մեզ տեղավորել, մեր մարմինը, մեր ինքնությունը, մեր սեռականությունը, մեր գենդերային ինքնությունը, որոնք փորձում են սահմանել, թե ինչ է «Հայաստանը», ծնողները, ուսուցիչները, դպրոցները, հոգևորականները, եկեղեցիները, կոմիտեները, կուսակցությունները, «հեղափոխականները»: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչն է նրանց իրավունք տալիս: Այն ամենից հետո ինչի միջով մեր ժողովուրդն անցել է ու դեռ անցնում է, ինչպե՞ս են ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ այսպես վարվել: Ես գիտեմ ես ով եմ: Ես գիտեմ, որ հայ եմ, ու սիրում եմ հայ լինել, ու սիրում եմ գեյ լինել, ու ես նորից կպարեմ»:

Փինք Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Չար գայլ-իրավաբան says:

    Իսկ լինել ձախլիկ ու հայ, ըստ պարուսույցի, հնարավոր է՞,
    կամ ասենք, կապուտաչյա ու գեղագանգուր՞ հայ/ Խորենացու ու Նահապետի ականջը կանչի/, թե՞ թխահեր ու սևակն հայ միայն։
    հ.գ. ՀՈՄՈՖՈԲՆԵՐԻՆ՝ բաքու։
    թող էթան իրանց հոգեհարազատների մոտ. որ իրանցից տարբերվող մարդուն ինքնության համար կարան վառեն, գլխատեն , կացնահարեն, անդամահատեն,
    ու միգուցե արժի, որ պարուսույցը / ենթադրում եմ՝ հայության որոշման լաբորատոր կենտրոնից/, մի հատ ստուգի սեփական տոհմածառը, կարողա նախնիներդ մեջ հայի դոզան քիչ ա եղել՞։

  2. Իսկ նրան չեն հեռացրել իր նախասիրութեան համար, այլ նրա համար, որ յայտարարել է` ամաչում եմ հայ լինելու համար:

    • Իրավաբան says:

      Գեյ լինելը ինքնություն է ինչպես և հայ լինելը, ոչ թե նախասիրություն։
      երկրորդն էլ, նա չի ամաչում, այլ ասել է հստակ, որ բարդ է համադրելը այդ ինքնությունների, որ նրան մանկությունից պարտադրել են և հակադրել։
      ներքին կոնֆլիկտ ա անձի, դա հայերին վիրավորելու ոչ մի ցանկություն չունի։

    • Հ.Շ. says:

      Ներողութիւն, սակայն կայ տարբերութիւն…

      Ամաչում ես, չես ամաչում, այդ արդէն քո խնդիրն է,
      սակայն նախ լաւ հասկացիր թէ բանն ինչումն է:

      Որպէս սեռային նիւթ, միասեռականութիւնը անհատի ամենամտերիմ, ամենասեփական մակարդակին կը վերաբերի, եւ հետեւաբար զայն աջ ու ձախ յայտնելն ու յայտարարելը, դրօշի պէս պարզելը, որպէս մասնաւոր իւրայատկութիւն, կը դառնայ արդէն միասեռական militantism, եւ այդ պարագային պէտք չէ զարմանալ որ այդ վարքագիծը արտադրէ տեսակ-տեսակ հակազդեցութիւններ:

      Ոչ-միասեռականն ել եթէ սկսի արտայայտուիլ իր սեռային «գործունէութեան» մասին, մարդիկ իրաւունք կ’ունենան խրտչելու:

      Այս նիւթերուն տեղը՝ ննջասենեակն է: Ոչ թէ հրապարակը:
      Եւ նամանաւանդ ոչ՝ հարթակը:

      Նաեւ, երկրի մը այցելուն պէտք է որ յարմարի այդ երկրի օրուայ տիրապետող բարքերուն, աւանդոյթներուն, ամօթխածութեան չափանիշներին, հանդուրժողութեան մակարդակին, եւայլն.

      Իսկ Երեւանը Սան Ֆրանսիսքո չէ, ոչ ել Լոնտոն, ոչ ել չգիտեմ ուր…

      Արաբական երկիրներ այցելող եւրոպացի կամ ամերիկացի, նոյնիսկ feminist կիներ, այսօր, իրենց մազերը շղարշով կը ծածկեն… Եւ ոչ թէ վախի պատճառով, այլ պարզապէս յարգանքի, պատշաճութեան:

      Այսպիսի պատմութիւններուն ֆրանսացիները կ’ասեն՝ ջուրի բաժակի մը մէջ փոթորիկ:

      Կարծես ուրիշ – աւելի էական – հոգսեր չունենք, մանաւանդ այս պահին:

      • Իրավաբան says:

        Դե դու հոգսեր ունես:
        Նստած հեռում մի թելադրի ստեղ ինչ անենք:
        Նեղություն քաշի արի ստեղ նոր մեծ մեծ խոսա:
        Սփյուռքահայ ես-տեղդ նստի ու սփյուռաքահայություն արա:
        Քո տանը՝ ննջարաններում, ինչքան կուզես ասա քո նախասիրության ազգասիրության մասին:դա քո մասնավոր յուրահատկութւոնն է: Բայց Մի հել ու հայտարարարի աջ ու ձախ որ կանադայից ես ու հայ ես:առավել ևս գրում ես արևմտահայ ուղղգրությամբ:
        դա սփյուռքահայ-militarism է:

        • Հ.Շ. says:

          Շիտակն ասած, երբ որ քո տեսակի Հայաստանցիի հանդիպիմ,
          փառք կու տամ Աստուծոյ որ Կանադա կ’ապրիմ:

          ( Ի դէպ, «միլիթանթիսմ» եմ ասել, ոչ թէ «միլիթարիզմ»…
          Բայց երեւի այդ ալ ուղղագրութեան խնդիր է: lol )

          • Հ.Շ. says:

            2րդ ի դէպ ՝ վերեւի պատասխանս ուղուած էր Ռազմիկ Թամրազեանին: (Սովորել եմ քո նմանների հետ չփորձել խօսակցիլ, քանզի անյոյս բան է…)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031