Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի նիստը

Մայիս 20,2016 21:25

Մայիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում նախարարի  տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող խմբի աշխատանքային քննարկումը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են «Իրավաբանների հայկական  ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն աշխատանքային խմբի անդամներին հորդորել է աշխատանքային խմբի կողմից իրականացված կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուցիոնալ համակարգերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել ներկայացված տարբեր մոդելների կիրառելիությունը  Հայաստանի Հանրապետությունում:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացած ունիվերսալ մոդելին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ մոդելին և  հանգամանալի ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման, քաղաքական մշակման և համակարգման մոդելը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» Հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության պլատֆորմի ներքո կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի գործունեությունը, ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջարկել է կենտրոնանալ Հայաստանի համար կիրառելի երկու-երեք մոդելի մշակման վրա:

Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում խմբի անդամների միջև:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031