Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի փոխնախագահը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին. VOA

Մայիս 21,2016 07:33

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընն ուրբաթ օրը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ փոխնախագահը ողջունել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացված քննարկումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռքբերված համաձայնությունը:

Նա նաեւ ողջունել է ԵԱՀԿ-ի առաքելությունն ընդլայնելու եւ ԵԱՀԿ-ի հետաքննիչ մեխանիզմների մասին համաձայնությունը վերջնական տեսքի բերելու երկու ղեկավարների խոստումները:

Ջո Բայդընը հորդորել է շարունակել հարգել հրադադարը եւ շեշտել խնդրի համապարփակ կարգավորման համար հունիսին ծրագրված քննարկումների կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031