Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները ՀՀ-ից են, չինովնիկները՝ «հետխորհրդային տարածից»

Մայիս 21,2016 23:40

Ազատ գետի շրջակայքում ապրողների ու բնապահպանների՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ Համաշխարհային բանկից 30 միլիոն դրամաշնորհ «կպցրած» ու տարածքը ջրազրկողների հակամարտության մասին մենք արդեն գրել ենք: Խնդիրն այս պահից մոտ է դրական հանգուցալուծման: Բայց ուշադիր լսելով կողմերին, եկել եմ մի կարեւոր ընդհանուր եզրակացության, որը չափավոր լավատեսություն է ներշնչում: Որ բնապահպանները գրագետ մարդիկ են՝ դա պարզ է. նրանք գրագետ են ոչ միայն իրենց արտահայտած մտքերով, այլեւ նրանով, որ բարձրացնում են իրենց ուսումնասիրած կոնկրետ խնդիրները՝ չշեղվելով գլոբալ քաղաքական ընդհանրացումների վրա:

Բայց լսեք, թե ինչպես են խոսում գառնեցիները՝ մեր երկրի շարքային քաղաքացիները. նրանք չեն ընկնում էմոցիաների մեջ (ինչպես որ դա հաճախ անում են Ազատության հրապարակում հավաքվող թոշակառուները), չեն բողոքում ընդհանրապես երկրից, ազգից ու աշխարհից: Նրանք խոսում են՝ գործից հասկանալով, տրամաբանված, փաստարկներ բերելով, առաջարկություններ անելով:

Իսկ հիմա լսեք, թե ինչպես են խոսում չինովնիկները՝ ճապաղ լեզվով, ներքին հակասություններով, նյութական շահագրգռվածության ակնհայտ դրսեւորումներով: Պաշտոնյաները եւ քաղաքացիները ապրում են ոչ միայն տարբեր արժեհամակարգերով, այլեւ տարբեր ժամանակաշրջաններում: Չինովնիկները դեռեւս «հետխորհդային» ժամանակահատվածում են՝ «մի բան ասենք, ֆռռացնենք, փախցնենք, մի մութ անկյունում նստենք-ուտենք»: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ նրանց ժամանակը երբեք չգար, բայց մինչեւ 1995 թվականն այդ «պերսոնաժների» ի հայտ գալն ինչ-որ տեղ սպասելի էր, որից հետո երկիրը պետք է գնար բոլորովին այլ ուղղությամբ: Բայց ավաղ՝ հետխորհրդային վերնախավը գնալով դեգրադացվեց:

Ոչինչ՝ երբեք ոչ մի բան ուշ չէ: Հիմա արդեն պարզ է՝ «ռայկոմի քարտուղարի» այս մտածելակերպով հնարավոր չէ ղեկավարել անկախ Հայաստանի բանիմաց, զարգացած, հպարտ քաղաքացիներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031