Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավ նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան

Մայիս 22,2016 19:16

Մայիսի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Այս օրվա կապակցությամբ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կազմակերպել էր «Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավը, որի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ ս.թ մայիսի 22-ին՝ Երևանի Անգլիական այգում:5

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում տեղեկատվական ստենդերի միջոցով ներկայացվեց հանրային քվեարկությանը մասնակցող տեսակները: Ամփոփելով հանրային քվեարկության արդյունքները նշենք, որ տարվա բույս է ճանաչվել Նշենի նաիրյանը (Prunus dulcis), կենդանի՝ Սև ապոլոն թիթեռը (Parnassius mnemosyne), քարաքոս՝ Ռիզոկարպոն աշխարհագրականը (Rhizocarpon geographicum), սունկ՝ Ականջասունկ տափաստանայինը (Pleorotus eringii):

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին նաև լուսանկարչական մրցույթի մասնակիցների (կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի) լուսանկարները և քվեարկության միջոցով ընտրվեցին երեք լավագույն լուսանկարները: Հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները, որոնք վերաբերվում էին ՀՀ կենսաբազմազանությանը:

«Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավի ընթացքում կազմակերպվել էր նաև Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ սեմինար-քննարկումներ Երևանի «Օհանյան», «Մխիթար Սեբաստացի» և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրներում:

ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմամզանության միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության խնդրիների վրա: Այս օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:

«Տարվա կենսաբազմազանություն 2016» արշավը իրականացնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, «Ռաֆֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031