Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

Մայիս 23,2016 20:12

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձեռնարկությունների գործունեությանը, առաջիկա ծրագրերին, արտահանման ծավալների վերականգնմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև այս տարի խաղողի մթերումների կազմակերպմանը, առկա խնդիրներին:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսվարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031