Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամին վնասներ է հասցրել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Մայիս 23,2016 21:52

Մայիսի 23-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 61 շենքի տանիքի ճաղավանդակը քամու հետևանքով պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ճաղավանդակի վտանգավոր հատվածը:

***

Մայիսի 23-ին, ժամը 16.29-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Նորվեգական թաղամասի տներից մեկի տանիքին ուժեղ քամու հետևանքով եղևնի է ընկել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով երկու էլ.սյուն և երկու ծառ ընկել են ավտոճանապարհին՝ այն դարձնելով անանցանելի:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի  Ն. Աշտարակեցու հրապարակի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ) պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ավտոճանապարհից:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցում ուժեղ քամու հետևանքով խանութի տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Քոթանյան փողոցի թիվ 13/3 հասցեում գտնվող գյուղատնտեսական ապրանքների խանութ-սրահի (մոտ 72 քմ) և Քոթանյան փողոցի թիվ 13/5 հասցեում գտնվող կերերի խանութի (մոտ 72 քմ) տանիքների թիթեղյա ծածկերը պոկվել և ընկել են, ինչի հետևանքով վնասվել են կայանված «ՎԱԶ 2109» մակնիշի 71 VL 700 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը, հետևի ապակին, կողային հայելիները և 1 էլ. սյուն:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները:

ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031