Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ադրբեջանի հսկայական կորուստները ապրիլյան մարտերում. razm.info

Մայիս 23,2016 22:22

Մայիսի 16-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները, սակայն ադրբեջանական կողմի կորուստները հսկայական են եղել, այդ թվում նաև [հայկական կողմի կորուստների հետ] համեմատության մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը:

Խոսելով ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի դիրքորոշումների մասին` պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարևոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն:

Դրանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի երկրորդ ներկայացուցիչը հայտարարել է, որ «նրանք [Ադրբեջանը] տվել են մեծաթիվ կորուստներ, այդ թվում` համեմատած [հայկական կողմի հետ]»:

Հայկական կողմի հայտնած տեղեկությունների համաձայն` ապրիլի 2-5-ին մեր կորուստները գնահատվում են 69 զինծառայող, 15 կամավորական և 4 քաղաքացիական անձ: Նշված օրերին վիրավորված ևս մեկ զինծառայող ստացած վերքերից մահացել է մայիսի 2-ին: Ըստ այս հաշվարկի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նշած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմն ունեցել է 89 մարդկային կորուստ:

ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 350 թվից հանելով հայկական կողմի կորուստները` կարող ենք փաստել, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմի կորուստները կազմում են առնվազն 260 զինծառայող և քաղաքացիական:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «razm.info»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031