Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ նկարվել, ոչ մեկին հաշվետու չեմ, երեխե՛ք». Սուրիկ Խաչատրյանը՝ առաջնագծում նկարվելու մասին

Մայիս 24,2016 15:56

Այսօր ԱԺ-ում լրագրողները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հարցրեցին՝ ի՞նչ էիք անում առաջնագծում, լուսանկարներ հրապարակվեցին՝ նա պատասխանեց. «Տարանք, տեղաբաշխեցինք, մնացի, երեկ չէ առաջին օրը հետ եկանք: Ուղիղ 50 օր մնացել են այնտեղ տղաները: Կիրակի օրը հանել ենք»:

Հարցին՝ քառօրյա պատերազմի օրերին տեսանք, որ դուք եւ տարածքային կառավարման նախարարը կանգնած էիք քանդված ճանապարհի մեջտեղում, հիմա հստակ գնահատական կտա՞ք ճանապարհների վիճակը ոնց է՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Պետք ա գնաք, որ տեսնեք՝ ճանապարհները բարեկարգված են, նորմալ են, մասնակի ասֆալտապատում արվելու է այս տարի, բայց փոսային նորոգումներն ամբողջությամբ վերջացված ա»:

Surik Khachatryan 2Բյուջեի կատարողականին անդրադառնալով՝ Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց. «2015-ին 2014-ից ավելի նորմալ ա եղել, 2016-ին, համոզված եմ, որ ավելի լավ կլինի»:

Լրագրողների դիտարկմանը, որ հասարակությունը չընդունեց ձեր քայլը, որ գնացիք քառօրյա պատերազմի օրերին նկարվեցիք առաջնագծում՝ Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Ես չեմ նկարվել, ոչ մեկին հաշվետու չեմ, երեխե՛ք: Ես զորքը տարել եմ էնտեղ տեղադրել, եկել, ժամանակ առ ժամանակ գնացել: Ես հո ամբողջ մարզը չէի՞ թողելու գնայի»:

Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց հարցին, թե ինչու իր որդին չի ծառայել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031