Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Բարխուդարյանը՝ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին. «Նա հավատարիմ է իր՝ խարբերդցու արմատներին եւ գիտությանը»

Մայիս 24,2016 16:27

Պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը մայիսի 24-ին Մատենադարանում՝ ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սեւր, փետրվար-օգոստոս, 1920» եւ «Հայաստանի Հանրապետություն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում»՝ «Հայաստանի Հանրապետություն» շարքի 3-րդ եւ 4-րդ հատորների հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ պատմեց, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Հովհաննիսյանին:

Դա 1967 թվականն էր, երբ Բարխուդարյանը ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրենն էր: Հիշում է՝ տնօրենը տեղում չէր, ինստիտուտում միայն ինքն էր, մեկ էլ ներս մտավ երիտասարդ ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, նվիրեց իր գիրքը, որպեսզի Առաջին Հանրապետության պատմությունը լինի ավելի բազմակողմանի եւ լիարժեք:

Վլադիմիր Բարխուդարյանը հիշում է, որ առաջարկել էր ցույց տալ Երեւանը եւ Հայաստանը, սակայն Ռիչարդ Հովհաննիսյանը մերժել էր՝ ասելով, որ ինքնուրույն կանի: Ըստ Բարխուդարյանի, Հովհաննիսյանը դա արել է ինքնատիպ եղանակով՝ երեք անգամ երկաթուղային կայարանից գնացք է նստել, գնացել մինչեւ Արտաշատ, շփվել հասարակ ժողովրդի հետ: Ու իրեն պատմել է, որ գնացքում կողովներով նստած կանանց զրույցներից տեղեկացել է, թե ինչպիսին է վիճակը երկրում:

Հայաստանցի ակադեմիկոսի բնորոշմամբ՝ Ռիչարդ Հովհաննիսյանը լծվելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործին, այն ներկայացրել է ոչ թե նեղ ազգային մակարդակով, այլ միջազգային ընկալումներով: «Նա հավատարիմ է իր՝ խարբերդցու արմատներին եւ գիտությանը»,-ասաց Բարխուդարյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031