Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանն առաջարկում է հետաձգել գյուղական համայնքներում ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակահատվածը

Մայիս 24,2016 17:26

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարություն կներկայացնի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ:

Պարոն Խաչատրյանն առաջարկում է գյուղական համայնքներում ներքին աուդիտի համակարգի ներդրումը հետաձգել մինչեւ 2020 թվականը: Ներքին աուդիտի համակարգը նախատեսվում էր ներդնել 2016 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղական համայնքներում ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքում առաջացած խնդիրներով, մասնավորապես ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ունեցող կադրերի ոչ բավարար քանակով:

Այդ պահի դրությամբ մեր երկրում առկա է հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում ունեցող շուրջ 300 մասնագետ, եւ հանրային հատվածի կազմակերպություններին ներքին աուդիտի ծառայություն մատուցելու իրավունք ունի ընդամենը 3 կազմակերպություն:
Ընդ որում, նշված ցանկում ընդգրկված որակավորված աուդիտորներից շուրջ 240-ը

աշխատում են հանրային հատվածի այլ կազմակերպություններում՝ պետական կառավարման մարմիններում, քաղաքային համայնքներում եւ այլն:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

 

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031