Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Հնարավորին աջակցեք մեր այն համաքաղաքացիներին, ովքեր ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները»

Մայիս 24,2016 17:30

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներին:

Մասնավորապես զեկուցվել է, որ վնասվել է թվով 106 շենք-շինությունների տանիք, արտաքին լուսավորության ցանցում գրանցվել է 63 վթար, այդ թվում ինչպես սյուների շրջվելու, այնպես էլ լուսատուների կոտրման և մալուխների վնասման: Արձանագրվել են նաև տասնյակ ծառերի, գովազդային վահանակների, ճանապարհային երթևեկության կարգավորիչ լուսացույցերի և ճանապարհային ուղեցույց-վահանակների տապալման դեպքեր:

Հաշվի առնելով քամու պատճառած վնասների ծավալ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և գույքագրել քամու պատճառով առաջացած խնդիրները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ պատճառված վնասը բավականին շոշափելի է և քաղաքային ենթակառուցվաքներում արձանագրված վնասները վերացնելուն զուգահեռ, անհրաժեշտություն կա հնարավորին աջակցություն ցուցաբերել նաև մեր հատկապես այն համաքաղաքացիներին, ովքեր սոցիալական պայմաններից ելնելով ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները: Ըստ այդմ վարչական շրջանների համապատասխան ծառայությունները տեղերում առավել մանրակրկիտ պետք է ուսումնասիրեն խնդիրներն ու հնարավորին աջակցեն մեր այդ համաքաղաքացիներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատակազմի համապատասխան ծառայություններին էլ հանձնարարվել է, ըստ ոլորտների համագործակցելով պատկան կառույցների հետ, կարճ ժամանակում վերացնել քաղաքային ենթակառուցվածքներում գրանցված վթարների հետևանքներն ու վերականգնել դրանց բնականոն աշխատանքը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031