Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է հանրությանը նախապես իրազեկել վթարային ծառերի ուղղությամբ նախատեսված աշխատանքների մասին

Մայիս 24,2016 17:35

Մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների բակային տարածքներում շարունակում են իրականացվել մաքրման և կանաչապատման աշխատանքներ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր զեկուցել է բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ:

Զեկուցվել է նաև, որ ոլորտի մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ համատեղ այսօր կայանալիք շրջայցի արդյունքում կկազմվի հստակ ժամանակացույց՝ մայրաքաղաքում գույքագրված վթարային ծառերի նկատմամբ անհրաժեշտ միջամտությունների իրականացման նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները սկսելուց առաջ հանրությանը նախապես իրազեկել նախատեսված աշխատանքների մասին:

«Վթարային ծառերի մասով աշխատանքների մասին բնակիչներին նախապես իրազեկեք: Ընդ որում, խոսքը ոչ միայն մեկանգամյա իրազեկման մասին է, այլ յուրաքանչյուր աշխատանքից առաջ առանձին-առանձին տեղեկացրեք մարդկանց, թե ի՞նչ է նախատեսվում անել և, որ ամենակարևորն է, մասնագիտական ի՞նչ հիմնավորումով: Երեկվա ուժեղ քամին մեկ անգամ ևս փաստեց, որ վթարային ծառերի ուղղությամբ աշխատանքները պետք է օր առաջ սկսել ու ավարտել, որպեսզի զերծ մնանք հնարավոր անկանխատեսելի հետևանքներից: Նաև խստորեն հետևեք, որպեսզի հատվող վթարային ծառերի տեղերում անպայման տնկվեն նորերը և տվյալ տարածքները դատարկ չմնան», – ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքի գլխավոր դիզայներն էլ զեկուցել է, որ բակային տարածքներում շարունակվում են նկարազարդման և քաղաքային գույքի խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքները: Արդեն իսկ նկարազարդվել է 36 բակ, թարմացվել է 244 նստարան, որից հիմնանորոգվել՝ 13-ը: Թարմացվել է նաև 228 աղբաման, որից հիմնանորոգվել է 4-ը:
Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031