Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմորդների թիվը նվազել է». Գագիկ Մելիքյան

Մայիս 24,2016 18:23

Կառավարության որոշմամբ՝ այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 13 787 տեղ է հատկացվել, որոնցից 1783-ը՝ անվճար:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ՝ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար այս պահի դրությամբ 11 375 դիմորդ կա. «Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը նվազել է մոտ 400-ով: Բայց ավելացել են Սյունիքի, Տավուշի մարզերից, ԼՂՀ-ից դիմողները»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մելիքյանը:

Նա տեղեկացրեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար դիմել է 6266 դիմորդ, «Մաթեմատիկա»-ի՝ 5328, «Անգլերեն»-ի՝ 4822, Ֆիզիկա»-ի՝ 1862: Ամենաքիչն ունի «Իտալերեն լեզու և գրականություն» առարկան՝ 1 դիմորդ: Այս տարի միասնական քննությունների առաջին փուլին «Պարսկերեն» առարկայից քննություն հանձնողներ չկան:

Արդեն հաստատվել են քննությունների օրերը (հունիսի 3-24-ը): Հունիսի 3­-ին քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից, հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հունիսի 10-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 14-ին՝ «Օտար լեզու», հունիսի 17-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 24-ին՝ «Ռուսաց լեզու»:

Այնուհետև՝ հունիսի 25-ից, կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:

Գագիկ Մելիքյանը նշեց նաև, որ այս տարի 30 քննական կենտրոններ են առանձնացրել՝ 10­-ը՝ Երևանում, 20­-ը՝ մարզերում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031