Լրահոս
Օրվա լրահոսը

 Օ դը Սեն դեպարտամենտը Տավուշի մարզում ներդրել է  4,2 միլիոն եվրո

Մայիս 24,2016 23:37

Մայիսի 24-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում հանդիսավորությամբ բացվեց պանրի ընդլայնված արտադրամաս: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի  Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, պատգամավոր Պատրիկ Դեվեջյանը, ՀՀ  տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ մյուսներ:

Պատրիկ Դեվեջյանին դիմավորեցին հայկական աղուհացով,  դաշտային ծաղիկների փնջով: Նա եւ պատվիրակության մյուս անդամներն այցելեցին  Լուսաձորում գտնվող պանրի արտադրամաս, անասնապահական ֆերմա, ծանոթացան արտադրության պայմաններին:

Այնուհետեւ կայացավ մամլո ասուլիս, ուր ելույթ ունեցան Պատրիկ Դեվեջյանը,  մարզպետ Հովիկ Աբովյանը, դեսպաններ  Վիգեն Չիթեչյանը, Ժան Ֆրանսուա Շարպատիեն, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի  նախագահ Հրաչ Թումանյանը, Ֆրանսիայում հայկական  խորհրդի փոխնագահ Միշել Պազումյանը:

Devejyan_n Lusadzori horter_n

Բանախոսները  կարեւորեցին այն մեծ ներդրումը, որ կատարել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Տավուշի մարզի գյուղատնտեսության  զարգացման գործում:  Պատրիկ Դեվեջյանը նշեց, որ  2009 թվականից  Օ դը Սեն դեպարտամենտը Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման համար ներդրել է 4,2 միլիոն եվրո:

Լուսաձորի անասնապահական ֆերման ստեղծվել է  2012թ., այստեղ ստացված կաթից օրական ստացվում է 700-900 լիտր կաթ, արտադրվում՝ 80 կգ պանիր: Այդ անասնապահական ֆերմայում ծնված հորթերը տրվել են Տավուշի մարզի  գյուղերի 7 միկրո ֆերմաների: Ծրագրում ընդգրկված է սահմանամերձ մարզի 20 համայնք:

Մայիսի 25-ին Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզի եւ  Օ դը  Սեն դեպարտամենտի միջեւ կկնքվի  ապակենտրոն համագործակցության 4 տարվա համաձայնագիր:  Նախորդ համաձայնագիրը  կնքվել է  2011թ.:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031