Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ իր «աճեցրած» օլիգարխների մասին. «Ո՞վ ա եկել ինձանից, հենա ինքս կդառնայի օլիգարխ» (Տեսանյութ)

Մայիս 25,2016 17:19

Չի եղել արտոնություն: Հիշո՞ւմ եք, մազութի գործ էլ կար, հետո մռմռացին, ձենները կտրեցին: Հիմա ո՞ր մի մոնոպոլիան է եկել Բագրատյանի ժամանակից, ո՞վ է մոնոպոլիա ունեցել Բագրատյանի օրոք, թիվ ասեք: Բենզին, նավթ ներկրում էին 25 ընկերություն:

Մեր հարցին՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ի՞նչ գործուն քայլեր պետք է անի կառավարությունը եւ քաղաքական կամք ունի՞ այսօրվա իշխանությունը դրա համար՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «3 քայլն ասեցի, քանի՞ հատ ասեմ, հերի՞ք չի քայլեր ասենք: Հենա մենք գանք իշխանության, անենք, էլի: 4 տարի աշխատել ենք, մի հատ կոռուպցիոն դեպք կարո՞ղ եք բերել մեր ժամանակվա: Եթե մի հատ կառավարություն եղել է առանց կոռուպցիոն ռիսկերի, էդ կառավարությունը պիտի նորից աշխատի ուրեմն: Դրա համար մենք պայքարելու ենք»:

Մեր դիտարկմանը, որ Դուք Ձեր ժամանակվա կառավարությունն եք ասում, բայց բազմիցս ԱԺ-ում էլ հնչում են քննադատություններ, որ այսօրվա արատավոր համակարգը գալիս է Ձեր ժամանակներից՝ Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Ո՞վ ա ասում, սուտ են ասում: Ո՞վ ա եկել ինձանից: Ասում են մոնոպոլիաները, ասում եմ՝ ո՞վ, ո՞ր մեկի մոնոպոլիան: Մի հատ մոնոպոլիա ասեք Բագրատյանի ժամանակ»:

Մեր դիտարկմանը՝ ասում են՝ հիմքը դուք եք դրել, ինչ-որ մարդկանց արտոնություն եք տվել՝ պարոն Բագրատյանը հակադարձեց. «Ո՞ր մեկի հիմքը: Չի եղել արտոնություն: Հիշո՞ւմ եք, մազութի գործ էլ կար, հետո մռմռացին, ձենները կտրեցին: Հիմա ո՞ր մի մոնոպոլիան, ո՞վ է մոնոպոլիա ունեցել Բագրատյանի օրոք, թիվ ասեք: Բենզին, նավթ ներկրում էին 25 ընկերություն»:

Երբ ասացինք, որ հիմիկվա օլիգարխները, ասում են Ձեր ժամանակվա «աճեցրածներն են»՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ո՞ր մեկը, բա կենդանի էին էն ժամանակ, չենք սպանել, այ քեզ բա՜ն: Ցանկացած օլիգարխի կարող եք ասել՝ ինքը ձեր ժամանակ կենդանի էր»:

Նա վստահեցրեց, որ եթե ինքը ինչ-որ մեկին խրախուսեր, արտոնություն տար, ամենամեծ օլիգարխը ինքը կլիներ նախ. «Հենա ինքս կդառնայի օլիգարխ, չեմ դարձել: Ուրիշ ո՞ր մի վարչապետ չի դարձել օլիգարխ, հլը ասեք»:

Երբ լրագրողներն ասացին՝ բա ինչո՞ւ է ժողովուրդն ասում վատ ենք ապրել՝ Հրանտ Բագրատյանը բորբոքվեց. «Ես կարող եմ բացել իմ ֆեյսբուքի էջը, 10 հազար հատ կարծիք տեսնես՝ ժողովրդի կարծիքը: 100 հոգու մեջ մեկը կարող է լինի, էդ կարծիքը վճարված է: Վճարել են՝ ասում են, այ քեզ բա՜ն: Մեր մասին կարծիքը բացասական չէ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031