Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը շահել է «Գորշ գայլեր»-ից մեկի դեմ հարուցված դատը

Մայիս 25,2016 18:02

Ermenihaber.am.  Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին:

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին  դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար):

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:

Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր  «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը: Բացի այդ սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» անդամ Փայլանն արձագանքել է Կարսի դատարանի վճռին` բնութագրելով այն հուսադրող:

«Ատելություն պարունակող արտահայտությունները ճանապարհ են հարթում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների առաջ: Այս դատավարության շրջանակներում հայկական ինքնությանն ուղղված ատելություն պարունակող արտահայտությունների դատապարտումը հուսադրող է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031