Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ավանդների փոխհատուցման հերթն այնքան մեծ է, 16-18 ամսվա վճարելիք գումար ունենք». Արտեմ Ասատրյան

Մայիս 26,2016 14:05

Ինչքա՞ն շահառուներ են ստացել ԽՍՀՄ ավանդները 2015-ին: Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս հարցին պատասխանեց. «Տարվա ընթացքում 7-8 հազար մարդ ստանում է ավանդների դիմաց փոխհատուցում: Պետբյուջեով 1.5 մլրդ է նախատեսվել ծախսային ծրագրի համար՝ 3 սոցիալական խմբերի համար: Առաջինը տարեցներն են՝ մինչեւ 1931-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները, երկրորդը՝ ՀՀ ՊԲ մարտական գործողություների մասնակիցները, ազատամարտիկներն են, 3-րդը՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները:

Պետբյուջեով նախատեսված միջոցները բաշխում ենք այդ 3 ուղղություններով: Ամենամեծ բաժինը տարեցներինն է՝ 50 տոկոսը, 40 տոկոսը՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, եւ 10 տոկոսը գնում է ազատամարտիկներին: Յուրաքանչյուր ամիս ձեւավորվում են տվյալ ամսվա հայտերը եւ գնում են վճարման: Այս պահի դրությամբ հաշվառված անձանց թվաքանակը այնքան է, որ ունենք դեռեւս 16-18 ամսվա վճարելիք գումար: Հետեւաբար այսօր նոր սոցիալական խմբի մասին խոսելը ժամանակավրեպ է: Չենք ուզում երկար հերթեր լինեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031