Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը կարևորել է ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի հարավային երկաթուղու» շինարարության վերաբերյալ միասնական դիրքորոշումը. (Տեսանյութ)

Մայիս 26,2016 18:55

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 26-ին հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության  նախագահ,  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։

Ողջունելով ռուս գործընկերոջը` նախարարը նախ իր գոհունակությունը հայտնեց  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն  Սերգեյ Վալկոյի աշխատանքից, ապա շեշտեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» սերտ համագործակցում է նախարարության հետ ու բավականին ջերմ հարաբերություններ են ձևավորվել:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովը նշեց, որ Երևանում անցկացված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստի ժամանակ իրենք ամփոփել են 2015 թվականի ընկերության աշխատանքի  արդյունքները: Ըստ Օլեգ Բելոզյորովի՝  այն ինչ հնարավոր էր անել միացյալ աշխատանքով, կատարվել է,  այն կարելի է գնահատել արդյունավետ։

Հանդիպման ժամանակ նախարարը, հատկապես կարևորեց Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող  «Հայաստանի հարավային երկաթուղու» (Հայաստան-Իրան) շինարարության վերաբերյալ միասնական դիրքորոշման և հետագա համագործակցության հարցերը:

Հանդիպման ավարտին  անդրադարձ եղավ նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման,  հայկական երկաթուղու արդիականացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին, զարգացման ծրագրերին։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031