Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայաստանը Մինսկի խմբի հետ անում է ամեն ինչ`Վիեննայի համաձայնությունները կյանքի կոչելու համար

Մայիս 26,2016 20:30

«Դրա մասին բազմիցս խոսել են Հայաստանի պետական այրերը եւ մասնավորապես նրանք, ովքեր անմիջական մասնակցել են բանակցություններին»,- խորհրդարանում. Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Մոսկվայում, հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին դեկլարատիվ էր բնութագրել հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները`ԼՂՀ-ի բանակցությունների սեղանին վերադառնալու մասին`ասելով. «Հասկանալի է, որ Երեւանը հավանաբար ցանկալի կհամարեր, դա ակնհայտ է, բայց ձեւակերպո՞ւմ է դա իբրեւ բանակցային պահանջ, մի փոքր այլ մակարդակ է»:

ՀՀ փոխարտգործնախարարը ժպիտով է վերաբերվում ռուս դիվանագետի ասածին:  «Նա, ով մաս չի կազմում բուն բանակցային գործընթացին, չի կարող տեղյակ լինել, թե ի՞նչ է քննարկվում բանակցությունների ընթացքում»,- ասաց Կարեն Նազարյանը:

ԼՂՀ մասնակցության թեմայով, հիշեցնենք, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատանքային բոլոր փաստաթղթերում առկա է բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին կետ:

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ասաց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ անում է ամեն ինչ՝ կյանքի կոչելու համար Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, պայմանավորվածություններն իրականացնելու ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա:

Պատասխանելով հարցին`եթե գործընթացում առաջխաղացում չլինի, հնարավո՞ր է, որ հունիսին նախագահների հանդիպում չկայանա, Կարեն Նազարյանը պատասխանեց. «Չեմ ուզում հավատալ, որովհետև որքանով ես եմ տեղյակ, պայմանավորվածությունը հստակ է, կողմերը տվել են իրենց համաձայնությունը: Մի բան է, որ Ադրբեջանը հիմա փորձում է հետ կանգնել կամ ձևացնել, որ չկան նման պայմանավորվածություններ, բայց նման պայմանավորվածություններ ձեռք են բերվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031