Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան». Շտեֆան Շվարցեր

Մայիս 26,2016 23:48

«Իմ ժամանակը Հայաստանում հիանալի է անցնում: Մի ամիս այստեղ էի: Ամեն օր դուրս էի գալիս բացահայտելու մարդկանց, քաղաքը, առհասարակ երկիրը: Այդ ընթացքում գրառումներ էի անում: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան: Ես վայելում էի իմ ժամանակը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գերմանացի երիտասարդ նկարիչ Շտեֆան Շվարցերը, որը 2015 թ. հոկտեմբերին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և Գերմանիայի արտգործնախարարության տրամադրած կրթաթոշակով ճամփորդել է Հայաստանում՝ գնալով գերմանացի նկարիչ Հայնրիխ Թեոդոր Վեհլեի հետքերով, որը, որպես գիտարշավի մասնակից, 19-րդ դարի սկզբին եղել է Հայաստանում:

Շտեֆան Շվարցեր

Շվարցերը Հայաստանում իր տեսածն ու բացահայտածը վավերագրել է բազմաթիվ գծանկարներում, որոնց մի մասն այժմ ցուցադրվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունում:

«Գառնի, Նորավանք, Հաղպատ. ինչ հասցրել եմ տեսնել, գեղեցիկ էր, բայց շատ ժամանակ չունեի այդ վայրերում մնալու, տեղում նկարելու, մարդկանց հետ խոսելու… Չեմ սիրում այդքան արագ ճանապարհորդել: Բայց դուր էր գալիս շարժման մեջ նկարելու պրոցեսը:

Շատ սիրեցի կոնտրաստը Երևանի և նրանից դուրս ընկած տարածքների միջև: Մարդիկ ագրեսիվ չեն, ընկերական են: Ռուսերեն խոսել չգիտեմ, բայց նրանց հետ շփվում էի ձեռքերով, ժպիտով…»,- նշեց նկարիչը:

«Դեսպանատունն այնքան էլ շատ սենյակներ չունի, բայց բավական մեծ սրահ կա, որի պատերը կարծում եմ արժեր արվեստի որոշ նմուշներով զարդարել, ինչ-որ առումով միավորել դրանք նաև որոշ քաղաքական հարցերի հետ»,- ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ի դեպ, դեսպանն առաջարկեց վաղը՝ մայիսի 27-ին, այցելել դեսպանատուն, որտեղ, Եվրոպայի օրերի շրջանակներում, ժամը 15:00-19:00-ը բաց դռների օր է: Նախատեսված են շրջայցեր դեսպանությունում, զրույց դեսպանի հետ, քննարկումներ, համերգ, ցուցահանդես և այլն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031