Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքին իսկապես անհրաժեշտ են Կարաբալայի նման մանր արձաններ». Կամո Արեյան (Տեսանյութ)

Մայիս 27,2016 12:27

Այսօր մենք փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեցինք՝ Եվրոպայում շատ զգացմունքային արձաններ կան՝ շնիկի, փոքրիկ աղջկա, շնիկն ինչպես է մարդուն մոտենում, միզող տղան եւ այլն, այդ կարգի արձաններ ինչո՞ւ մեր քաղաքում չկան: Նա պատասխանեց. «Այո, փոքր, մանր նման ֆիգուրաներ քիչ են մեր քաղաքում: Ինձ ամենահարազատը այդ ձեւի մեջ ջուր ծախող տղայի արձանն է: Շուտով այդ այգին կվերակառուցենք եւ իր միջավայրի մեջ կտեղադրենք: Ունենք «Նստած կինը», Թերեզա Միրզոյանի «Սիրում եմ, չեմ սիրումը»՝ Աբովյան փողոցի վրա: Փոքր ֆիգուրաներն այդպիսի, իրոք, գեղեցկության են տալիս մեր քաղաքին: Խորհուրդ կտամ քանդակագործներին հագեցնել մեր քաղաքը»:

Լրագրողների դիտարկմանը՝ Դուք առաջարկեք՝ Կամո Արեյանն արձագանքեց. «Նրանց ոչ ոք չի արգելել»:

Թե ինչու չեն պատվիրում, ֆինանսավորում՝ նա պատասխանեց. «Առաջարկն էլ, պատվերն էլ աստիճանաբար կլինի, բայց շատ գեղեցիկ նախաձեռնություններ, ինչ ունեցել է մեր քաղաքը, դա եղել է առանց պատվերի: Ճիշտ է, խորհրդային տարիներին մոնումենտալ արձանները բոլորը պատվիրվում էին, բայց նման դեպքերում նախաձեռնությունն էլ է ցավոք քիչ: Գնում են խոշոր պատվերների հետեւից: Մեր քաղաքին իսկապես անհրաժեշտ են Կարաբալայի նման մանր արձաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031