Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում կա 41 հազար բնակիչ, իսկ ընտրություններին «մասնակցել է» 44 հազար 338 հոգի. «Ժողովուրդ» 

Մայիս 28,2016 11:19

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը:

Ըստ այդ փաստաթղթի՝ մասնավորապես Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար: Սա այն դեպքում, երբ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338 հոգի:

Ստացվում է, որ ընտրողների թիվը ողջ բնակչության թվից ավելի քան երեք հազարով ավել է: Իսկ եթե հաշվի առնենք, որ բնակչության առնվազն 30 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկանները, որոնք ընտրական իրավունք չունեն, ապա ստացվում է, որ իրական ընտրողների թիվը Հրազդանում կազմել է մոտ 28 հազար, որից մոտ 25 հազարը, այսինքն՝ 90 տոկոսը մասնակցել է ընտրություններին:  Հետո էլ ասում են՝ կեղծիքներ չկան»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031