Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը դրական է գնահատել Վիեննայի հանդիպումը. politrussia.com

Մայիս 28,2016 12:26

Ադրբեջանի անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ընդունելություն է կազմակերպել, որի ժամանակ ելույթ է ունեցել ներկաների առջև։ Այս մասին տեղեկացնում է politrussia.com կայքը։

Ադրբեջանի նախագահ Ալիևն իր խոսքում անդրադարձել է նաև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ Վիեննայի հանդիպումը դրական էր Ադրբեջանի համար։

Խոսելով Վիեննայի հանդիպման մասին՝ Ալիևն ասել է. «Մեր տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում բանակցությունների առարկա և, կարծում եմ, Վիեննայի հանդիպումը հաջող էր մեզ համար։ Մենք սպասում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կսկսվեն շատ լուրջ, էական, բովանդակային բանակցությունները՝ ինչպես ասում են միջնորդները»։

Ավելացնենք նաև, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը 2016թ. մայիսի 28-ին կրկին հաղորդագրություն է տարածել, որտեղ նորից մեղադրել է հայկական կողմին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Ադրբեջանական կողմի պնդումների համաձայն՝ հայկական կողմը հրադադարը խախտել է 28 անգամ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031