Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար ունեցել է նաեւ փարոսի նշանակություն»

Մայիս 28,2016 14:52

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է: Այդ առիթով շաբաթ ԱԻՄ անդամները հավաքվել էին Հանրապետության հրապարակում:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ավելի քան 70 տարի Հայաստանի անկախության օր հռչակված մայիսի 28-ը դարձել է ինչ-որ Առաջին Հանրապետության օր, ինչը պատմական իրողության խեղում է. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար ունեցել է նաեւ փարոսի նշանակություն: Նախ բարոյալքված, հետապնդված զանգվածի համար եղել է հույսի հենարան, ապա նաեւ փարոս՝ եթե ժամանակին ունեցել ենք, կարող է վերականգնվել:drosh

Այսօր ես, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ մենք գտնվում ենք այդ խաբեության ճիրաններում, մեր հարեւանները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը երեկ եւ երեկ չէ առաջին օրը նշեցին իրենց անկախության 98-ամյակը, իսկ մեզ փորձում են պարտադրել, որ մեր անկախության 25-ամյակը նշենք այս տարի: Մինչդեռ այդ 25-ամյակը պակաս կարեւոր օր չէ, դա մեր ժողովրդի ինքնորոշման տոնն է, եւ ինքնորոշումը, ըստ էության անընդմեջ անհրաժեշտ հասկացություն եւ սկզբունք է, որովհետեւ ցանկացած ընտրության ժամանակ ժողովուրդը եւս մեկ անգամ ինքնորոշվում է: Եվ ինքնորոշման սկզբունքը կարելի է համարել ավելի կարեւոր մի բան, քան անկախությունը»:

ԱԻՄ անդամները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Արամ Մանուկյանի եւ Հայկազ Խաչատրյանի շիրիմներին: Պարույր  Հայրիկյանը մեզ հայտնեց, որ հարգանքի տուրք են մատուցելու Գեւորգ կաթողիկոսին եւ այցելելու են նաեւ Մովսես Գեորգիսյանի շիրիմին: Տեղի է ունենալու նաեւ ավանդական խնջույքը, ԱԻՄ առաջնորդը հայտնեց, որ Տիգրան Խզմալյանի առաջարկով նորամուծություն է մտցվել. Երեւանի ժամանակով 19:18-ին աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը պետք է բաժակ բարձրացնեն հանուն անկախության նահատակված մարդկանց համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031