Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը

Մայիս 28,2016 17:55

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող պուրակում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը («Առավոտին» փոխանցեցին, որ նա իրականում Գարեգին Նժդեհի քրոջ թոռն է- խմբ.)Serj Sargayan

ՀՀ Նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031